ՀՀ բնապահպանության նախարարը և KfW գերմանական բանկը քննարկեցին «Արփի լիճ» ազգային պարկի հարցը

ՀՀ բնապահպանության նախարարը և KfW գերմանական բանկը քննարկեցին «Արփի լիճ» ազգային պարկի հարցը

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը սեպտեմբերի 3-ին  ընդունել է  KFW գերմանական բանկի և Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) ներկայացուցիչներին: Այս մասին մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Կողմերը քննարկել են «Արփի լիճ» ազգային պարկի հետագա զարգացմանն առնչվող խնդիրներ, ինչպես նաև բաց դրամաշնորհային ծրագրի խորհրդատուի ընտրության առաջին փուլի և նախատեսվող մրցույթի հայտարարման մասին հարցեր: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը:

«Այն պայմանավորվածությանները, որոնք այսօր ձեռք կբերվեն, մենք պատրաստ ենք առանց շեղումների կյանքի կոչել: Կարծում եմ, որ դրանք փոփոխման ենթակա չեն լինի»,- նշել է Արամ Հարությունյանը` ընդգծելով, որ վերջին տարիների համագործակցությունը հանգեցրել է բավականին լուրջ արդյունքների, որոնք տեսանելի են ոչ միայն կողմերին, այլ նաև հանրությանը: Դեսպան Մորելն էլ նշել է, որ գերմանական կողմը  պատրաստ է իր ջանքերը նպատակաուղղել խնդրո առարկա հարցերին լուծումներ տալու ուղղությամբ:

Սեպտեմբեր 03, 2013 at 17:28


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր