Գործադիրը մտադիր է բնապահպանական վճարների բարձրացման միջոցով լուծել Արարատյան հարթավայրի ջրի խնդիրը

Գործադիրը մտադիր է բնապահպանական վճարների բարձրացման միջոցով լուծել Արարատյան հարթավայրի ջրի խնդիրը

ԷկոԼուր

Գործադիրը մտադիր է բնապահպանական վճարների բարձրացման միջոցով լուծել Արարատյան հարթավայրի ջրի խնդիրը: Սեպտեմբեի 5-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագծին: Նախագծով վերանայվում է «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքով սահմանված ձկնաբուծության նպատակով ջրօգտագործման համար բնօգտագործման վճարի հաշվարկման գործող կարգը, երբ ջրօգտագործման ամբողջ ծավալի փոխարեն բնօգտագործման վճարի հաշվարկման հիմքում դրված էր օգտագործված ջրի ծավալի միայն 5 %-ը: Եթե Ազգային Ժողովն ընդունի օրենքի փոփոխությունները, ապա  Արարատի և Արմավիրի մարզերում  այդ 5%-ը կբարձրացվի և կսահմանվի արդյունահանված ստորերկրյա ջրերի պաշարի ընդհանուր ծավալի 50 %-ի չափով, ինչպես նաեւ ջրօգտագործման թույլտվություն չունենալու դեպքում սահմանված բնօգտագործման վճարի գործող դրույքաչափերը եռապատիկ դրույքաչափի փոխարեն  կլինեն տասնապատիկ Արարատի և Արմավիրի մարզերի համար եւ  հնգապատիկ` ՀՀ մյուս տարածքների համար:

   Որպես արդյունք կառավարությունն ակնկալում է, որ Արարատյան ջրավազանում կստեղծվի ջրային ռեսուրսների օգտագործման  բնապահպանական տեսանկյունից ավելի կանոնակարգված և հավասարակշռված իրավիճակ, որտեղ տնտեսական օգուտները կգնահատվեն համադրվելով  բնապահպանական իրական վնասների հետ, որոնց ենթարկվում է այսօր Արարատյան ջրավազանը:

Օրենքի նախագիծը մշակել է ՀՀ բնապահպանության նախարարությունը:

Սեպտեմբեր 05, 2013 at 16:30


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր