ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԸ, ՈՐՈՆՔ ՕՂԱԿԻ ՄԵՋ ԵՆ ՎԵՐՑՐԵԼ ՍԵՎԱՆԱ ԼԻՃԸ, ԿՔՆՆԱՐԿՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԸ, ՈՐՈՆՔ ՕՂԱԿԻ ՄԵՋ ԵՆ ՎԵՐՑՐԵԼ ՍԵՎԱՆԱ ԼԻՃԸ, ԿՔՆՆԱՐԿՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

ԱրմԻնֆո

Շինությունների հարցը, որոնք օղակի մեջ են վերցրել Սեւանա լիճը, կքննարկվի Հայաստանի կառավարության կողմից: Այդ մասին ասաց նախարար Արամ Հարությունյանը:

Նրա խոսքերով Սեւանի մոտակայքում տեղակայված է 1600 շինություն, որոնցից   70%-ն ապամոնտաժման համար դժվարություն չեն ներկայացնում: Ինչպես նշեց Ա. Հարությունյանը, սեւանյան շինությունների մի որոշակի տոկոս տեղակայված է հաստատված 1905 մետր նիշից ներքեւ, ինչպես նաեւ գրանցում չունի անշարժ գույքի կադաստրում: Ուշադրություն դարձնելով Սեւանա լճի ջրի մակարդակի ամենամյա բարձրացման վրա, ծրագրվում է, որ այդ շինությունների ապագան պիտի քննարկվի կառավարության մակարդակով: Ա. Հարությունյանը հայտնեց, որ ուշադրության կենտրոնում կլինեն նաեւ այլ հարցեր: Մասնավորապես, արդեն սկսվել է Սեւանում 3 մաքրման կայանների կառուցումը: Նախարարի խոսքերով` այդ նպատակի համար տրամադրված է 4 միլիոն եվրո: Ինչպես ակնկալվում է, կայանի կառուցումը կավարտվի 2 տարի հետո: Ծրագրվում է նաեւ, որ մքրման կայան ունենալու է լճի մոտակյքում գործող յուրաքանչյուր օբյեկտ: Այսօրվա դրությամբ նման կայանով կարող է հպարտանալ միայն Սեւանում գտնվող ՀՀ նախագահի նստավայրը:    

Նոյեմբեր 10, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր