Կուրը եւ Արաքսը Հայաստանի և Վրաստանի հետաքրքրությունների խաչմերուկում

Կուրը եւ Արաքսը Հայաստանի և Վրաստանի հետաքրքրությունների խաչմերուկում

ԷկոԼուր

Կուր և Արաքս գետերի ջրային ավազանի, ինչպես նաև Ջավախքում Հայաստանի և Վրաստանի կողմից ստեղծվող անդրսահմանյան պահպանվող տարածքների հարցերը ավելի լայն հնչեղություն կստանան: Այս նպատակով ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի և Վրաստանի շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների նախարար Խատունա Գոգալաձեի կողմից կնշանակվեն պատասխանատուներ, որոնք կբարձրաձայնեն երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող այս հարցերը: Պայմանավորվածությունը ձեռք է բերվել Վրաստան ՀՀ բնապահապնության նախարար Արամ Հարությունյանի այցի շրջանակներում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հիշեցնենք, որ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը  սեպտեմբերի 17-ին մեկնել էր Վրաստան` մասնակցելու Բնապահպանական գործողությունների ծրագրերի նպատակային խմբի /EAT Task Force/ ամենամյա հանդիպմանը:

Այցի շրջանակներում Արամ Հարությունյանը երկկողմանի հանդիպումներ է ունեցել նաև Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության շրջակա միջավայրի պահպանության դեպարտամենտի տնօրեն Սայմոն Ապտոնի, նույն կազմակերպության շրջակա միջավայրի պահպանության բաժանմունքի պետ Բրենդան Գիլլեսպիի  և   Գերմանիայի Դաշնության շրջակա միջավայրի, բնապահպանության և ատոմային անվտանգության նախարարության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների հետ միջազգային համագործակցության բաժնի պետ Յուրգեն Կայխոստի հետ: Նախարարը ներկայացրել է  Հայաստանի Հանրապետության կողմից բնապահպանության ոլորտում վարվող պետական քաղաքականությունը, իրականացվող և հեռանկարային ծրագրերը:

Լուսանկարը` http://www.georgiatimes.info-ի

Սեպտեմբեր 19, 2013 at 13:53


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր