Կարկուտ Վայոց ձորում

Կարկուտ Վայոց ձորում

ԷկոԼուր

Սեպտեմբերի 23-ին` ժամը 17:28-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 17.10-ի սահմաններում Վայոց ձորի մարզի Զեդեա գյուղի տարածքում մոտ 5 րոպե տևողությամբ կարկուտ է տեղացել, ինչի հետևանքով վնասվել են խնձորի այգիները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը:

Ըստ աղբյուրի` վնասի չափ ճշտվում է: Դեպքի մասին տեղեկացվել են ՀՀ ԱԻՆ ՃԿԿ-ի հետ համագործակցող Գյուղատնտեսության նախարարության պատասխանատու աշխատակիցը և մարզպետարանի աշխատակազմի գյուղ. վարչության մասնագետը: Տարածքը ՀՀ ԱԻՆ-ի «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չի վերահսկվում:

Սեպտեմբեր 24, 2013 at 12:31


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր