Հրդեհ «Սևան» ազգային պարկում

Հրդեհ «Սևան» ազգային պարկում

ԷկոԼուր

Հոկտեմբերի 12-ին հրդեհ է բռնկվել «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի Շորժա գյուղի տեղամասում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախսրարության պաշտոնական կայքը:

Դեպքի վայր է մեկնել Ճամբարակ քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Շորժայի տեղամասի 11 աշխատակից` տեղամասի պետի և 12 տեղի բնակիչ` Շորժայի գյուղապետի գլխավորությամբ: Այրվել է մոտ 3 հա բուսածածկույթ:

Հոկտեմբեր 13, 2013 at 15:44


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր