

ԷկոԼուր
ՀՀ բնապահպանական 8 օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կարվեն: ՀՀ բնապահպանության նախարարության կայքում սույն թվականի հոկտեմբերի 9-ի ամսաթվով տեղադրված են այդ օրենքների նախագծերը, որոնք են` «Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հիդրոօդրևութաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հողային օրեսգրքումփոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Բուսական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծերը:
Այս օրինագծերը ներկայացված են շահագրգիռ կողմերին ուսումնասիրման եւ կարծիքի տրամադրման համար: Օրինագծերի վերաբերյալ առաջարկությունները և դիտողությունները ընդունում է ՀՀ բնապահպանության նախարարության Բնապահպանական ռազմավարական ծրագրերի ու մոնիթորինգի վարչության պետ Աշոտ Հարությունյանը:
Հոկտեմբեր 14, 2013 at 11:09
