Հայաստանը ստորագրել է «Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիան»

Հայաստանը ստորագրել է «Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիան»

ԷկոԼուր

Սույն  թվականի հոկտեմբերի 10-ին Ճապոնիայի Կումամոտո քաղաքում ստորագրվել է «Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիան»: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը: Կոնվենցիան ստորագրել է 91 երկիր և Եվրամիությունը: Հայաստանի կողմից Կոնվենցիան ստորագրել է Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հրանտ Պողոսյանը: «Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիան» ուժի մեջ կմտնի 50 երկրների կողմից վավերացվելու դեպքում:

Կոնվենցիայի նպատակը մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանումն է սնդիկի և սնդիկի միացությունների անթրոպոգեն արտանետումներից և արտազատունմներից: Դրանով նախատեսվում են ֆինանսական մեխանիզմներ`  կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով կոնվենցիային միացած զարգացող և անցումային տնտեսություն ունեցող երկրներին ֆինանսական և տեխնիկական աջակցություն ցուցաբերելու համար:

Հոկտեմբեր 17, 2013 at 12:17


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր