Ուր են տանում Երեւանի աղբը

Ուր են տանում Երեւանի աղբը

ԷկոԼուր

Երեւանից տարեկան մոտավորապես 480-510 հազար տոննա կենցաղային աղբ է տեղահանվում, որի մեծ մասը՝ 280-290 հազար տոննա, տեղափոխվում է Նուբարաշենի աղբավայր: Տարեկան կտրվածքով 47-51 հազար տոննա աղբ է տեղափոխվում  Ջրվեժի աղբավայր, 32-36 հազար տոննա՝  Աշտարակի Սասունիկ գյուղում գտնվող աղբավայր, 32-36 հազար տոննա՝ Մասիսի աղբավայր և 95-98 հազար տոննա՝ Ցիտա գործարանի հարակից տարածքում գտնվող աղբավայր: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը: 

Հիշեցնենք, որ ՀՀ-ում աղբահանության և սանիտարական մաքրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են 2011թ. հունիսի 23-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունված «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքով:

Հոկտեմբեր 28, 2013 at 17:47


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր