«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն թիվ մեկ հարկատուն է

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն թիվ մեկ հարկատուն է

ԷկոԼուր

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն Հայաստանի համար առաջին հարկատուն է: ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեն հրապարակել է 2013թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը, որտեղ առաջին տեղը զբաղեցրել է Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործող  Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը: Հարկատուների ցուցակում երկրորդ խոշոր հարկատու հանքարդյունաբերական ընկերությունը «GeoProMining Gold» ընկերությունն է, որը շահագործում է Սոտքի ոսկու հանքավայրը: Այն զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը: Երրորդ խոշոր հարկատու հանքարդյունաբերական ընկերությունը  «Dundee Precious Metals Kapan» ՓԲԸ-ն է, այն զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը: «Dundee Precious Metals Kapan»-ը շահագործում է Շահումյանի ոսկու բազմամետաղային հանքավայրը: Այնուհետեւ հանքարդյունաբերական ընկերություններից Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը զբաղեցնում է  34-րդ հորիզոնականը, «Թեղուտ» ՓԲԸ-ն` 74, «Մեղրաձոր Գոլդ»-ը` 124, «Սագամար»-ը` 147, «Գեոթիմ»-ը` 240, Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատը 275-րդ հորիզոնականը:

Հոկտեմբեր 30, 2013 at 13:49


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր