Բնապահպանության նախարարությունը դրական եզրակացություն է տվել Լիճքի պղնձի եւ Այգեձորի պղինձ-մոլիբդենային հանքավայրերի շահագործման նախագծերին

Բնապահպանության նախարարությունը դրական եզրակացություն է տվել Լիճքի պղնձի եւ Այգեձորի պղինձ-մոլիբդենային հանքավայրերի շահագործման նախագծերին

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարությունը դրական եզրակացություն է տվել Սյունիքի մարզում գտնվող Լիճքի պղնձի եւ Այգեձորի պղինձ-մոլիբդենային հանքավայրերի շահագործման նախագծերին: Հանքավայրերը շահագործելու է «Թաթսթոուն» ՍՊԸ-ն:

Լիճքի պղնձի հանքավայրը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանում, Լիճք գյուղից 0.5կմ հարավ և Մեղրի քաղաքից 25կմ դեպի հյուսիս-արևմուտք, 1800-2000մ բացարձակ բարձրությունների վրա և վերջինիս հետ կապված է ավտոճանապարհով:  Այն զբաղեցնում է շուրջ 5.0 քառակուսի կիլոմետր մակերես: Համաձայն Լիճքի հանքավայրի շահագործման նախագծի` հանքավայրի հաշվեկշռային պաշարները 01.01.2004թ. դրությամբ  հետևյալն են. հանքաքար`  7379.6 հազար տոննա, պղինձ` 45.2 հազար տոննա (0.61% միջին պարունակությամբ)»:  Բացահանքի տարեկան արտադրողականությունը ըստ հանքաքարի կկազմի 500000.0 հազար տոննա: Հանքավայրը զբաղեցնում է 23.9 հա, արտաքին լցակույտը` 10.6հա:

Բացահանքի շահագործման  տևողությունը 17.2 տարի է:

Այգեձորի պղինձ-մոլիբդենային հանքավայրի Թղկուտի տեղամասը  գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի հարավային մասում` Մեղրի գետի հոսանքի երկու կողմերում, 1000-1600մ բացարձակ բարձրությունների վրա, Մեղրի քաղաքի շրջանում և վերջինիս հետ կապված է 12կմ երկարություն ունեցող ավտոճանապարհով:  Ըստ հանքավայրի շահագործման նախագծի` բացահանքի օտարման տարածքը կազմում է 101.7հա: Պղնձի ու մոլիբդենի հանքաքարի երկրաբանական պաշարները կազմում են 13 485.7 հազար տոննա (պղնձի միջին պարունակությունը` 0.162%, մետաղի քանակը` 21890.7տ, մոլիբդենինը` 0.04%, մետաղի քանակը` 5389.1տ):

Բացհանքի տարեկան արտադրողականությունը կկազմի 600.0 հազար տոննա ապրանքային հանքաքար: Հանքավայրը ապահովելու է աշխատանքով 18 մարդու: Գործողության  ժամկետն  է 22.5 տարի:

Հոկտեմբեր 30, 2013 at 13:54


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր