Երեւանում նախատեսված է ձեւավորել և էտել 17000 ծառ

Երեւանում նախատեսված է ձեւավորել և էտել 17000 ծառ

ԷկոԼուր 

Նոյեմբերի 1-ից Երեւանում նախատեսված է ձևավորել և էտել շուրջ 17000 ծառ: Այս մասին տեղեկացնում է Երեւանի քաղաքապետրանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի տեղակալ Սուրեն Մաքսապետյանը նշել է, որ հետևողական աշխատանքի արդյունքում ձգտելու են, որ, ինչպես սահմանված է չափորոշիչներով, փողոցներում ծառերի բարձրությունը չգերազանցի 5, իսկ զբոսայգիներում՝ 7-10 մետրը: Նրա խոսքերով` աշնանային փուլում խոր էտի կենթարկվեն միայն տապալվելու վտանգ ներկայացնող բարդիները, որոնց արմատային համակարգն ավելի թույլ է:

Նոյեմբեր 20, 2013 at 10:33


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր