Բնապահպանական փորձաքննության բացասական եզրակացություն` Գլաձորի նախագծին

Բնապահպանական փորձաքննության բացասական եզրակացություն` Գլաձորի նախագծին

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարությունը բնապահպանական փորձաքննության բացասական եզրակացություն է տվել «Վայք Ռեսուրս» ՍՊԸ-ի ներկայացրած Գլաձորի բազմամետաղային հանքավայրի շահագործման աշխատանքային նախագծին և «ԷՄԷԼ Մայնինգ» ՍՊԸ-ի ներկայացրած ՀՀ Արարատի մարզի Վանինայի ավազի հանքավայրի հարակից տեղամասում երկրաբանական ուսումնասիրության  աշխատանքային ծրագրին: Նման որոշում է կայացվել ՀՀ բնապահպանության նախարարությունում դեկտեմբերի 3-ին տեղի ունեցած շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության հանձնաժողովի հերթական նիստը ժամանակ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նշենք, որ Գլաձորի բազմամետաղային հանքավայրը պարունակում է պղինձ, կապար, ցինկ, արծաթ, կադմիում: Եվ ԷկոԼուրի Էկոլոգիական ռիսկերի մոդելի համաձայն (http://ecolur.org/hy/an/gladzor-polymetallic-deposit/53/)` հանքավայրի վտանգավորությունը շահագործման դեպքում կհասնի ամենաբարձր աստիճանի, այսինքն` աղետալի վիճակ կստեղծվի մարդկանց առողջության եւ շրջակա միջավայրի համար:

Դեկտեմբեր 03, 2013 at 16:27


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր