2010-2013թթ. բնապահպանական փորձաքննություն են անցել 175 հանքավայրեր և ուղեկցվող կառույցներ

2010-2013թթ. բնապահպանական փորձաքննություն են անցել 175 հանքավայրեր և ուղեկցվող կառույցներ

ԷկոԼուր

2010-2013թթ. ընթացքում ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ին փորձաքննության համար ներկայացվել է 559 նախագիծ, որոնցից 482-ը ստացել է դրական եզրակացություն, 11-ը` բացասական, 3-ը հետ են վերադարձվել` լրամշակման, 22-ը գտնվում են քննարկման փուլում, 41-ը` չի քննարկվել: Այս մասին դեկտեմբերի 5-ին ՀՀ բնապահպանության նախարարությունում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի անցկացրած խորհրդակցության ժամանակ մասնավորապես զեկուցեց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:

Միայն հանքավայրերի համար ընդհանուր առմամբ 2010-2013թթ. ժամանակահատվածում բնապահպանական փորձաքննություն են անցել հանքավայրերի  և ուղեկցվող կառույցների շահագործման 175 նախագծեր: Տվյալները ՀՀ նախագահին ներկայացնելով`  Արամ Հարությունյանը հանքարդյունաբերությունը մարտահրավեր է համարել համակարգի համար եւ հատուկ  ընդգծել այն խոշոր հանքավայրերը, որոնք, ընդլայնման առաջանցիկ տեմպերով պայմանավորված, բնապահպանական ռիսկեր են պարունակում եւ բնապահպանական փորձաքննության են ենթարկվել: Դրանք են` Սոտքի, Ամուլսարի, Լիճքվազ-Թեյի, Մեղրաձորի, Շահումյանի, Ագարակի, Այգեձորի, Քարաբերդի,  Ախթալայի, Քաջարանի հանքավայրերը: Նշենք, որ չնայած բնապահպանության համար մարտահրավեր լինելուն, Արամ Հարությունյանի թվարկած նախագծերին բնապահպանության նախարարությունը դրական եզրակացություն է տվել:

Դեկտեմբեր 18, 2013 at 17:21


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր