

ԷկոԼուր
«Ընդհանուր առմամբ 2012թ․ հանքարդյունաբերության ոլորտը վճարել է շուրջ 43 միլիարդ հարկ, որը կազմում է ընդհանուր հարկային մեր հավաքագրումների 5 տոկոսը: Եւ սա այն ոլորտներից է եզակի, թերեւս միակ Հայաստանի Հանրապետությունում, որ վճարում են հարկեր մոտ 70 տոկոս ավելի, քան նրա մասնաբաժինն է տնտեսության մեջ։ Շատ է դա, թե քիչ է, իհարկե, մենք կարող ենք գնահատել միջազգային ցուցանիշներով։ Ընդհանուր առմամբ հանքագործությունը վճարում է շուրջ 12 տոկոս հարկ, եթե վերցնում ենք միջազգային միջին թվերը։ Հայաստանի Հանրապետությունում 2012թ․ դա կազմել է շուրջ 18 տոկոս»,- ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը«Պատասխանատու հանքարդյունաբերություն. մարտահրավերներ և հնարավորություններ Հայաստանում» խորագրով միջազգային գիտաժողովի ընթացքում։
Մանրամասները՝ տեսանյութում։
http://www.youtube.com/watch?v=4qI9SXKf1aQ
Լուսանկարը www.azatutyun.am կայքից
Մարտ 25, 2014 at 22:44
