Սոտքից Արարատ ոսկու հանքաքար տեղափոխող գնացքը վթարի է ենթարկվել

Սոտքից Արարատ ոսկու հանքաքար տեղափոխող գնացքը վթարի է ենթարկվել

ԷկոԼուր

Մարտի 31-ին Սոտքի հանքավայրից ոսկու հանքաքար Արարատի ոսկու կորզման ֆաբրիկա տեղափոխող 30 վագոնից կազմված թիվ 1612 բեռնատար գնացքի  7 վագոնները գծերից դուրս են եկել, իսկ 4-ը` կողաշրջվել: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքի տեղեկատվության համաձայն՝  30 վագոններն էլ իրականացրել են ոսկու հանքանյութի տեղափոխում։ Զոհեր և տուժածներ չկան:

Հիշեցնենք, որ Սոտքի ոսկու հանքավայրը շահագործում է «GeoProMining Gold» ընկերությունը։

Լուսանկարները`shamshyan.com-ի

Ապրիլ 02, 2014 at 12:00


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր