Նուբարաշենի թունաքիմկատների գերեզմանոցում իրավիճակը հրատապ լուծում է պահանջում

Նուբարաշենի թունաքիմկատների գերեզմանոցում իրավիճակը հրատապ լուծում է պահանջում

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարությունում ապրիլի 4-ին անցկացվել է «Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում և կայուն օրգանական աղտոտիչներով /ԿՕԱ/ վարակված տարածքների աղտազերծում» ծրագրի Ղեկավար կոմիտեի նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են ծրագրի շրջանակներում կատարված հետազոտությունների արդյունքները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«ՀՀ ութ մարզերում ուսումնասիրվել է  78 թունաքիմիկատի պահեստ, իսկ աշխատանքների առաջին փուլում առաջնայնությունը տրվելու է Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի խնդրի լուծմանը»,- իր խոսքում նշել է ՀՀ բնապահպանության նախարար, Ծրագրի ղեկավար կոմիտեի համանախագահ Արամ Հարությունյանը:

Ծրագրի ղեկավար կոմիտեի ներկայացուցիչներն էլ իրենց զեկույցներում շեշտել են, որ  Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցում ուղղակի ազդեցության էլեմենտներ չեն գրանցվել, սակայն տարածքը կայուն չէ, հետևաբար պետք է առաջնային լուծվեն տեղում առկա թունաքիմիկատների ոչնչացման և աղտազերծման աշխատանքները:

Այս նպատակով առաջարկվել է երկու սցենար:

Առաջին՝ նախատեսվում է 1050 տոննա մաքուր ԿՕԱ պեստիցիդների (1-ին կատեգորիա) ոչնչացում և 7100 տոննա բարձր խտության ԿՕԱ-ներ պարունակող  թափոնների (2-րդ կատեգորիայի ԿՕԱ-ներ պարունակող թափոնների) վնասազերծում երկրի ներսում և ցածր խտության ԿՕԱ-ներ պարունակող  թափոնների (3-րդ կատեգորիայի ԿՕԱ-ներ պարունակող թափոնների) պարփակում Նուբարաշենում: Այս նպատակով նախատեսվում է ներգրավել Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի և ՀՀ պետական ֆինանսական միջոցները:

Երկրորդ տարբերակով նախատեսվում է 1050 տոննա մաքուր ԿՕԱ պեստիցիդների (1-ին կատեգորիայի ԿՕԱ-ներ պարունակող թափոնների)  արտահանում և ոչնչացում այլ երկրում,  7100 տոննա բարձր խտության ԿՕԱ-ներ պարունակող  թափոնների (2-րդ կատեգորիայի ԿՕԱ-ներ պարունակող թափոնների) վնասազերծում երկրի ներսում և ցածր խտության ԿՕԱ-ներ պարունակող  թափոնների (3-րդ կատեգորիայի ԿՕԱ-ներ պարունակող թափոնների) պարփակում Նուբարաշենում:

Ապրիլ 07, 2014 at 11:15


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր