Հայաստանում աղտոտման կանխարգելման ծրագիրը կնպաստի՞ կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը

Հայաստանում աղտոտման կանխարգելման ծրագիրը կնպաստի՞ կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը

ԷկոԼուր

Հայաստանում աղտոտման համալիր կանխարգելման և հսկման (ԱՀԿՀ/IPPC) համակարգի ներդրման ծրագրով նախատեսվող բնապահպանական համալիր թույլտվությունների տրման համակարգի ներդրումը կնպաստի կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը: Այս մասին մայիսի 21-ին ծրագրի շահագրգիռ կողմերի հանդիպման ժամանակ ասել է ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը: Իր հերթին Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը հայտարարել է, որ Եվրամիության երկրները պատրաստ են աջակցել Հայաստանին ցանկացած բնապահպանական ծրագրի կյանքի կոչման հարցում:

Ծրագիրն ունի չորս բաղադրիչ՝ շրջակա միջավայրի աղտոտման կանխարգելում, համալիր թույլտվությունների տրամադրում, բնապահպանական հսկողության ու վերահսկողության իրականացում,   մոնիթորինգի իրականացում ու վիճակի գնահատում և տեղեկատվական հոսքերի կառավարում: Ինչպես տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, դրանց լուծման նպատակով կատարվելիք հիմնական քայլերն են՝ օրենսդրական բարեփոխումների անցկացում, ինստիտուցիոնալ հարցերի կարգավորում, հզորությունների ամրապնդում (ուսուցում, վերապատրաստում, փորձի փոխանակում և այլն), և երկու փորձնական ծրագրերի իրականացում:

Շրջակա միջավայրի աղտոտման համալիր կանխարգելման և հսկման   համակարգի առկայությունը կապահովի էկոհամակարգային սկզբունքների կիրառմամբ և կառավարման նոր գործիքների ու ընթացակարգերի ներդրմամբ բարեփոխել բնապահպանության ոլորտի կառավարման համակարգը` հնարավորինս կրճատելով վարչարարությունը, որի դեպքում կթեթևանա թե կառավարման մարմինների, և թե տնտեսավարող սուբյեկտների բեռը:

«Աղտոտման հա­մալիր կանխարգելման և հսկման (ԱՀԿՀ/IPPC) համակարգի ներդրման նպատակով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության հզորությունների զարգացում» AM10/ENP-PCA/EN/06 թվինինգ ծրագրի իրականացումը Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ներքո և Եվրոպական Միության օժանդակությամբ, սկսվել է 2013 թվականի հունվարի 15-ին: Ծրագրի բյուջեն 1 միլիոն եվրո է, տևողությունը` 24 ամիս:

Մայիս 21, 2014 at 18:32


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր