

ԷկոԼուր
Հայտնի է Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղով հոսող Շահվարդ գետում սատկած ձկների քանակը եւ բնությանը պատճառված վնասի չափը։ Ինչպես «Արմնյուզ հեռուստաընկերության» թղթակցին տեղեկացրել են ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչությունից, սատկել է 7 հազար ձուկ, բնությանը պատճառված վնասը կազմել է 7 միլիոն դրամ։
Աղբյուրի համաձայն՝ Սննդային անվտանգության պետական ծառայությունը (ՍԱՊԾ) հրապարակել է նմուշառված ձկների լաբորատոր փորձաքննության արդյունքները, որոնց համաձայն՝ ձկների օրգանիզմում թույն չի հայտնաբերվել։ Չնայած սրան ՍԱՊԾ-ում չեն բացառում, որ ձկները թունավորված լինեն, քանի որ կան թույներ, որոնք մի քանի ժամվա ընթացքում կենդանու օրգանիզմում չեզոքանում են:
Հիշեցնենք, որ Շահվարդ գյուղում ձկների անկումն արձանագրվել էր մայիսի 16-ին։
ՀՀ բնապահպանության նախարարությունը այս հարցով դիմել է ՀՀ ոստիկանություն։
Մանրամասները՝ այստեղ։
Լուսանկարը`armnewstv.am-ի
Մայիս 21, 2014 at 18:44
