

ԷկոԼուր
Երեւանում շարունակվում են տարեկան կանաչապատման ու սիզամարգերի մշակման աշխատանքները։ Ինչպես տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը, քաղաքային ջերմատնից տարբեր վարչական շրջաններ արդեն տեղափոխվել են 600.000 հոլանդական և 250.000 տեղում աճեցրած ծաղկասածիլներ։
Այս տարի Երևանի 7.5 հեկտար տարածք կազմող սիզամարգերում, պուրակներում տնկվելու է 2 մլն 400 հազար ծաղիկ՝ թավշենի, պետույնա, կատարանտուս, փիփերթ, գեորգենի, սալվա և այլն։ Ամբողջ խմբաքանակը տնկված կլինի մինչև հունիսի 15-ը։
7 փողոցներում ավարտին են մոտենում ոռոգման ցանցի համալրման աշխատանքները։
Մայիս 27, 2014 at 17:21
