

ԷկոԼուր
Մայիսի 26-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 22/1 հասցեում` «Սպիտակ կենտրոն» լողավազանի մոտակայքում, նկատվել է արջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ի պաշտոնական կայքը, դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻԿ հերթապահ, ՃԿԿ օպերատիվ խմբերը և մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները վնասազերծել են արջին, իսկ դեպքի վայր ժամանած կենդանաբանական այգու աշխատակիցները կենդանուն տեղափոխել են այգի: Սակայն ինչպես ԷկոԼուրի հետ զրույցում ասաց Կենդանաբանական այգու մամուլի պատասխանատու Կարինե Մուրադյանը, արջի վերաբերյալ այլ մանրամասներ դեռեւս չեն պարզվել եւ դեռ հայտնի էլ չէ, թե ով է նրա տերը:
Մայիս 27, 2014 at 17:26



