

ԷկոԼուր
Սույն թվականի հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Լոռու մարզի Արջուտի գյուղապետարանում, տեղի կունենան Արջուտի ոսկու հանքավայրի արդյունահանման նախագծի հասարակական լսումները։ Այս մասին նշված է ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում։ Սակայն կայքում տեղադրված չէ հանքի շահագործման նախագիծը եւ նշված չէ, թե որ ընկերությունն է պատրաստվում այն շահագործել։
Նշենք, որ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության՝ ո՛չ «01.04.2014 թ. դրությամբ օգտակար հանածոների արդյունահանման նպատակով տրամադրված ընդերքօգտագործման իրավունքների մասին» տեղեկատվության, ոչ «01.04.2014 թ. դրությամբ օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության տրամադրված ընդերքօգտագործման իրավունքների մասին» տեղեկատվության մեջ Արջուտի ոսկու հանքավայրի մասին ոչինչ ասված չէ։
Հունիս 20, 2014 at 14:27
