

ԷկոԼուր
Սևանա լճի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության համալիր զարգացման ծրագրի շրջանակներում կարտադրվի մոտ 60 մլն մանրաձուկ` Սևանի էնդեմիկ գեղարքունի և ամառային բախտակ ձկնատեսակներ, որոնց 25 տոկոսն (15 միլիոն) անմիջապես բաց կթողնվի Սեւանա լիճ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը: Պաշտոնական աղբյուրի համաձայն` մանրաձկան տնտեսությունը կհիմնվի Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայնքում, ինչի համար համայնքից հատկացվել է 120 հա տարածք: Սևանա լճի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության համալիր զարգացման ծրագրի համար 60 հա տարածք էլ հատկացվել է Լիճք համայնքում:
Հիշեցնենք, որ պետություն-մասնավոր հատված գործընկերությամբ իրականացվող այս ծրագրով նախատեսվում է ցանցավանդակային եղանակով արհեստական կերի հաշվին Սեւանա լճում աճեցնել Սեւանի էնդեմիկ իշխան` տարեկան քանակը մինչեւ 2023թ-ը հասցնելով 50 000 տոննայի:
Օգոստոս 07, 2014 at 11:25
