

ԷկոԼուր
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը 2014 թ. օգոստոսի 21-ին հրաման է ստորագրել Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ բնության հատուկ պահպանվող տարածքներից) սիրողական որսի թույլտվության վերաբերյալ: Այսպիսով, որսի սիրաարները կաորղ են որսալ`
1) լոր – մինչև 80000 հատ, 2014 թվականի օգոստոսի 24-ից հոկտեմբերի 31-ը (10 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ընթացքում),
2) աղավնիներ (թխակապույտ և անտառային, սովորական տատրակ) – մինչև 10000 հատ, 2014 թվականի օգոստոսի 24-ից 2015 թվականի հունվարի 31-ը (5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ընթացքում),
3) քարակաքավ – մինչև 3000 հատ, 2014 թվականի նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 31-ը (5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ընթացքում),
4) կտցարներ (բացառությամբ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցվածների)– մինչև 3000 հատ, 2014 թվականի օգոստոսի 24-ից դեկտեմբերի 31-ը (5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ընթացքում),
5) արտույտներ (դաշտային, տափաստանային) – մինչև 2500 հատ, 2014 թվականի օգոստոսի 24-ից հոկտեմբերի 31-ը (5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ընթացքում),
6) սարյակ (սովորական) – մինչև 3000 հատ, 2014 թվականի օգոստոսի 24-ից հոկտեմբերի 31-ը (10 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ընթացքում),
7) կեռնեխներ (սև կեռնեխ, սինակեռնեխ) – մինչև 3000 հատ, 2014 թվականի օգոստոսի 24-ից հոկտեմբերի 31-ը (10 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ընթացքում),
8) ջրլող թռչուններ` բադեր (կռնչան բադ, կարմրագլուխ սուզաբադ, սուլող և ճքճքան մրտիմներ) և ջրհովվիկներ (փառփար, եղեգնահավ) – մինչև 10000 հատ 2014 թվականի սեպտեմբերի 15-ից 2015 թվականի փետրվարի 15-ը (2 հատ բադ և 2 հատ ջրհովվիկից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ընթացքում),
9) աղվես – մինչև 700 հատ, 2014 թվականի նոյեմբերի 1-ից 2015 թվականի հունվարի 31-ը (2 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ընթացքում):
2014-2015 թվականների որսաշրջանի ընթացքում որսի թույլտվություն ունեցող անձանց թույլատրվում է իրականացնել մոխրագույն ագռավի, կաչաղակի, գայլի և շնագայլի որս: Բնապահպանության նախարարի հրամանում նշված չեն այս տեսակների ոչ որսի քանակը, ոչ ժամկետը: Ստացվում է, որ այս տեսակները կարելի է որսալ անսահմանափա՞կ:
Օգոստոս 25, 2014 at 13:55
