

ԷկոԼուր
Սեպտեմբերի 25-ին ՀՀ կառավարությունը Սուրիկ Խաչատրյանին նշանակեց Սյունիքի մարզպետ:
Հիշեցնենք, որ 2013թ-ին Սուրիկ Խաչատրյանն ազատվեց Սյունիքի մարզպետի պաշտոնից իր դիմումի համաձայն: Հրաժարականը պայմանավորված էր նրա տան մոտ տեղի ունեցած ողբերգական միջադեպով, երբ հրազենային կրակոցից մահացավ Արտակ Բուդաղյանը, ում սպանության մեջ մեղադրվեց Սուրիկ Խաչատրյանի որդին:
Սուրիկ Խաչատրյանի հրաժարականից հետո Սյունիքի մարզպետի պաշտոնը զբաղեցրեց Վահե Հակոբյանը` «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի նախկին գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին: Սույն թվականի սեպտեմբեր ամսին Վահե Հակոբյանը նշանակվեց ՀՀ տարածքային կառավարման նախարարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ` թափուր թողնելով Սյունիքի մարզպետի աթոռը:
Սեպտեմբեր 25, 2014 at 12:08
