

Մերի Սողոմոնյան, Առավոտ
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն օրերս Կապանում կառուցվելիք պահածոների գործարանի հիմնարկեքի արարողության ժամանակ հայտարարեց, որ Կապանի տարածաշրջանում աշխատատեղերի ստեղծման ծրագրերը պահածոների գործարանի շահագործմամբ չեն ավարտվելու: Նրա խոսքով` մարտ ամսից եւս մեկ նոր ծրագրի մեկնարկ կտրվի, որի իրականացման դեպքում ոչ թե հարյուրավոր աշխատատեղեր կստեղծվեն Կապանում, այլ` հազարավոր: Մարզպետը փակագծերը չբացելով՝ նշեց, որ նոր աշխատատեղեր կստեղծվեն հանքարդյունաբերության ոլորտում: «Սյունիքում նոր հանքեր շահագործելու շատ լուրջ ծրագրեր կան: Սյունիքի հարավային մասի հիմնական զարգացումը լինելու է նաեւ լեռնարդյունաբերությունը: էդպես չի, որ մենք պետք է հրաժարվենք հանքարդյունաբերությունից, մենք ունենք բավականին ծննդավայրեր մետաղական, պետք է կարողանանք գայթակղենք ներդրողներին», -Aravot.am-ին տված հարցազրույցում ասաց մարզպետը` առանց մանրամասնելու, թե խոսքն ինչ ծրագրերի մասին է: Իսկ մեր այն հարցին, թե արդյոք հանքարդյունաբերության զարգացումը չի՞ վնասի նոր մեկնարկած ծրագրին` մաքուր մթերք արտադրելու եւ արտահանելու գործընթացին, վերջինս պնդեց, որ հանքարդյունաբերությունը այդ ամենին չի խանգարելու: «Չեմ կարծում՝ Կապանի հանքերը կարող են այս գործարանին վնասեն, ամեն մեկն իր տեղն ունի, հավատացեք, չի խանգարելու», – տեղեկացրեց Սուրիկ Խաչատրյանը: Մանրամասները` տեսանյութում
Նոյեմբեր 11, 2014 at 17:25
