Ինչից են դժգոհում հանքարդյունաբերողները

Ինչից են դժգոհում հանքարդյունաբերողները

ԷկոԼուր

Հայաստանում գործող հանքարդյունաբերողներին չի բավականացնում պետության կողմից հաստատված աննախադեպ արտոնությունները: Նրանք ոչինչ չեն վճարում արդյունաբերական թափոնների, թունավոր պոչերի, լցակույտերի համար, շրջակա միջավայրի ոչնչացման համար: Պարզվում է, որ Հայաստանի հանքարդյունաբերողները դժգոհ են էլեկտրաէներգիայի տատանումներից, գազի կալորիականությունից, ընդերքի պաշարների գնահատման և ռոյալթիների հաշվառման մեթոդներից: Այս, ինչպես նաեւ արտադրական թափոնների պահպանմանն առնչվող խնդիրների եւ կադրերի սակավության խնդրի մասին նրանք բարձրաձայնել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի հետ նոյեմբերի 17-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Հանքարդյունաբերողներն ընդգծել են ընդերքի պաշարների գնահատման և ռոյալթիների հաշվառման մեթոդների միջազգային փորձին համապատասխանեցման անհրաժեշտությունը, տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքը:

Բարձրացված բոլոր խնդիրների առնչությամբ նախարար Կարեն Ճշամրիտյանը հանձնարարել է արդյունաբերության քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանին կատարել ուսումնասիրություններ և տալ համապատասխան առաջարկություններ:

Կարեն Ճշմարիտյանը նշել է, որ նոր աշխատատեղեր ստեղծող ընկերությունները կարող են օգտվել շահութահարկի արտոնություններից:

Էկոնոմիկայի նախարարը հանձնարարել է ոլորտի մասնագետներին ուսումնասիրել Հայաստանում ռաֆինացված պղնձի արտադրության կազմակերպման հնարավորությունները:  Այս առումով նախարարն  անհրաժեշտ է համարել գիտական տեխնոլոգիական խորհրդի ստեղծումը:

Նոյեմբեր 24, 2014 at 14:16


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր