Հանքարդյունաբերության մասնաբաժինը ՀՆԱ-ում կազմել է 2.8 %

Հանքարդյունաբերության մասնաբաժինը ՀՆԱ-ում կազմել է 2.8 %

ԷկոԼուր

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ևս մեկ անգամ հայտարարեց այն մասին, որ տնտեսության հիմնական ուղղվածությունը և առաջնային ոլորտը հանքարդյունաբերությունն է: Ընդ որում, էկոնոմիկայի նախարարության տեղեկանքում նշված է, որ այդ «առաջնային» ուղղվածության մասնաբաժինը ՀՆԱ-ում 2014թ. երկրորդ եռամսյակում կազմել է 2.8 %:

Նույն ժամանակահատվածում արտադրվել է 143.5 հազար տոննա պղնձի խտանյութ, 10. 4 հազար տոննա ցինկի խտանյութ, 4.8 հազար տոննա ֆեռոմոլիբդեն, 12.9 հազար տոննա պողպատե ձուլվածք, 21.7 հազար տոննա ալյումինի գլանվածք: Ոսկու արդյունահանումը տեղեկանքում տրված է ոչ թե ծավալներով, այլ դրամով: Նշված է, որ երկրորդ եռամսյակում արտադրվել է 25.7 միլիարդ դրամի ոսկու համաձուլվածք: Ներկայացված է նաև արտադրված մետաղների արժողության ընդհանուր գինը՝ 134.7 միլիարդ դրամ:

Նախարարությունը նաև բերել է պղնձի և մոլիբդենի համաշխարհային գները, որոնց համաձայն 2014 թ. 1 տոննա պղնձի գինը կազմել է 6914 ԱՄՆ դոլար, իսկ մոլիբդենինը՝ 26 750 ԱՄՆ դոլար (այլ մետաղների գները տեղեկանքում բերված չեն):

Համեմատելով արտադրված արտադրանքի ծավալը համաշխարհային գների հետ` կարելի է հասկանալ, թե որքան է մեր պետությունը կորցնում հանքարդյունաբերության մեջ ի շնորհիվ կառավարության վարած քաղաքականության և, մասնավորապես, էկոնոմիկայի նախարարության: Եվ հարցը, ո՞ւր են անհայտանում Հայաստանի համար նման մեծ եկամուտները, որոնք կզարգացնեին ողջ երկիրը, այլ ոչ թե միայն հանքարդյունաբերողներին, բաց է մնում:

Նոյեմբեր 26, 2014 at 13:19


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր