

ԷկոԼուր
Գայլերի թվաքանակի կարգավորման և միջոցառումների իրականացման հանձնաժողովի 2014 թվականի համար նախատեսված աշխատանքների և գայլերի մորթիների ընդունման վերջնաժամկետը սույն թվականի դեկտեմբերի 18-ն է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Գայլերի մորթիների ընդունման աշխատանքները մեկնարկել էին սույն թվականի հոկտեմբերի 16-ից: 2014թ-ին նախատեսված էր սպանել 200 գայլ:
Դեկտեմբեր 12, 2014 at 16:45
