Հայաստանի ընդերքը պայթեցնելու համար Հայաստան կներկրեն միլիոնավոր պայթուցիկներ

Հայաստանի ընդերքը պայթեցնելու համար Հայաստան կներկրեն միլիոնավոր պայթուցիկներ

ԷկոԼուր

Հայաստանի ընդերքը պայթեցնելու համար Հայաստան կներկրեն միլիոնավոր պայթուցիկներ: ՀՀ կառավարության դեկտեմբերի 18-ի նիստի օրակարգում է «Ապառաժ» ՍՊԸ-ին պայթուցիկներ ներկրելու թույլտվության մասին որոշման նախագծը:  Որոշման ընդունման դեպքում Հայաստան կներկրվեն` 1) 2 000 000 հատ Էքսել ոչ էլեկտրական պատիճ-ճայթիչ ԼՊ, 2)  2 000 000 հատ Էքսել ոչ էլեկտրական պատիճ-ճայթիչ ՄՍ, 3) 200 000 հատ Էքսել ոչ էլեկտրական պատիճ-ճայթիչ Կոննեկտադետ, 4) 1000 000 հատ ոչ էլեկտրական պատիճ-ճայթիչ ԼՊ, 5) 1 000 000 հատ ոչ էլեկտրական պատիճ-ճայթիչ ՄՍ, 6) 1000 000 հատ ոչ էլեկտրական պատիճ-ճայթիչ ՔՍ, 7) 5 000 000 մետր ալիքատար քուղ (Դեղին), 8) ալիքատար քուղ (Կանաչ)                       3 000 000 մետր, 9) 3 000 000 մետր ալիքատար քուղ:                                                                     

Հայաստանում ներկայումս հաշվառված է պինդ օգտակար հանածոների ավելի քան 670 հանքավայր, այդ թվում` 30 մետաղական: Նշված հանքավայրերից շահագործվում են շուրջ 400-ը` այդ թվում` 22 մետաղական:

Դեկտեմբեր 17, 2014 at 13:43


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր