

ԷկոԼուր
«Ֆրանկ Մյուլլեր» ընկերության կողմից նախատեսվում է Հայաստանում իրականացնել ոսկու զտարկման (աֆինաժի) գործարանի կառուցման ծրագիր: Այս նպատակով 2014թ-ին հուշագիր է կնքվել ՀՀ Կենտրոնական բանկի եւ ընկերության միջեւ: Այս մասին նշված է ՀՀ էկոնոմիկայի նախարարության 2014թ-ի ամփոփող տեղեկանքում:
Գործարանի գործունեության հիմնական նպատակն է հանդիսանալու 999.9 հարգի բանկային ստանդարտացված ձուլակտորների արտադրությունը եւ վաճառքը Հայաստանում եւ միջազգային շուկայում՝ Հայաստանում արդյունահանվող ոսկու եւ արծաթի հանքանյութի (խտանյութի) մշակումով:
Հունվար 13, 2015 at 12:20
