

ԷկոԼուր
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը սույն թվականի հունվարի 19-ին հրաման է ստորագրել 2015թ. ընթացքում ՀՀ ջրային տարածքներում որսի չափաքանակները սահմանելու մասին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակության հետ կապերի բաժինը:
Հայաստանի Հանրապետության ջրային տարածքներում 2015 թվականի ընթացքում սահմանվել են որսի հետևյալ չափաքանակները. կարաս` մինչև 100 տոննա, ծածան` մինչև 100 տոննա, խեցգետին` մինչև 3500 տոննա:
Նախարարը նաև հանձնարարել է ուժեղացնել վերահսկողությունը իշխանի, կողակի և սիգի ապoրինի որսի և վաճառքի կանխարգելման ուղղությամբ` համագործակցելով Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների հետ:
Հունվար 21, 2015 at 18:17
