Խոշոր հարկատուների ցանկում առաջատար «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն զիջել է իր դիրքերը

Խոշոր հարկատուների ցանկում առաջատար «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն զիջել է իր դիրքերը

ԷկոԼուր

Տարիներ շարունակ խոշոր հարկատուների ցուցակը գլխավորող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն զիջել է իր դիրքերը։ ՀՀ ֆինանսների նախարարության հարկ վճարողների հարկային տեսչության կողմից 2015թ-ին սպասարկվող հարկ վճարողների ցանկի համաձայն, խոշոր հարկատու  «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն առաջին հորիզոնականից իջել է 4-րդ հորիզոնական։ Առաջին տեղը զբաղեցնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, երկրորդ տեղը՝ ՎՏԲ-Հայաստան բանկը, իսկ երրորդ հորիզոնականը զբաղեցնում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը։

Հիշեցնենք, եր հարկատու  «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն շահագործում է Հայաստանի ամենամեծ հանքավայրը՝ Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը։

Հունվար 29, 2015 at 12:07


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր