

ԷկոԼուր
ՀՀ կառավարությունը թույլատրեց մի շարք թափոնների առք ու վաճառքն իրականացնել առանց դրանց ձեռքբերումը հիմնավորող փաստաթղթերի: Այդ նպատակով սույն թվականի փետրվարի 12-ին գործադիրը հաստատեց երկրորդային հումքի ցանկը, որի մեջ մտնում են հետեւյալ թափոնները `
- թղթի և ստվարաթղթի թափոնները
- գունավոր և սև մետաղների ջարդոն և թափոնները
- պոլիմերային նյութերի թափոնները
- ապակու և ապակյա իրերի ջարդոն և թափոնները, այդ թվում` գործածության մեջ եղած ապակյա տարաները
- տեքստիլ թափոնները
- հանքային և սինթետիկ յուղերի թափոնները
- ռեսուրսը սպառած էլեկտրական մարտկոցները
- էլեկտրոտեխնիկան և էլեկտրոնային սարքավորումների և դրանց մասերի ջարդոն և թափոնները
- շինարարական թափոնները
- փայտանյութի թափոնները
- ռետինե թափոնները:
Փետրվար 13, 2015 at 02:53
