Բնապահպանության նախարարն այցելեց «Դիլիջան» ազգային պարկ

Բնապահպանության նախարարն այցելեց  «Դիլիջան» ազգային պարկ

ԷկոԼուր

Արամայիս Գրիգորյանն աշխատաժողով է անցկացրել «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ում: Անդրադառնալով ազգային պարկում առկա խնդիրներին, ապօրինի ծառահատման դեպքերին, դրանց կանխմանն ուղղված միջոցառումների իրականացմանն ու աշխատանքի արդյունավետության բարձրացման անհրաժեշտությանը` նախարարը մասնավորապես նշել է. «Ցանկանալով այս տարածաշրջանում զարգացնել զբոսաշրջությունը և հատկապես էկոզբոսաշրջությունը, այն առավել գրավիչ դարձնել զբոսաշրջիկների համար` մենք          պետք է կարողանանք նախ և առաջ պատշաճ պահպանություն իրականացնել ազգային պարկի տարածքում, կանխել ապօրինությունները, որոնք վտանգավոր հետևանքներ կարող են թողնել Դիլիջանի հարուստ կենսաբազմազանության և էկոհամակարգի հավասարակշռության վրա: Մեր աշխատակիցներից ես ակնկալում եմ առավել հետևողականություն և զգոնություն»: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Բնապահպանության նախարարն ազգային պարկի աշխատակիցների ուշադրությունը հատուկ բևեռել է ձմռան ամիսներին ապօրինի ծառահատումների դեմ իրականացվող միջոցառումներն էլ ավելի խստացնելու անհրաժեշտության վրա:

Աշխատաժողովի ավարտին նախարարը շնորհակալագրեր է հանձնել «Դիլիջան» ազգային պարկի որոշ աշխատակիցների նվիրված և բարեխիղճ աշխատանքային գործունեության, եղանակային բարդ պայմաններում գործառույթներն առավելագույն արդյունավետությամբ իրականացնելու համար:

IDEA հիմնադրամի ղեկավար Արմեն Գևորգյանի ուղեկցությամբ Արամայիս Գրիգորյանը շրջայց է կատարել Դիլիջանում, քննարկել տարածաշրջանում տուրիզմի զարգացման հեռանկարներն ու ծանոթացել հիմնադրամի կողմից առաջարկվող ծրագրերին:

Փետրվար 23, 2015 at 19:17


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր