ՀՀ բնապահպանության նախարարությունը դրական եզրակացություն է տվել Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման հայտին

ՀՀ բնապահպանության նախարարությունը դրական եզրակացություն է տվել Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման հայտին

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարությունը դրական եզրակացություն է տվել Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախանական գնահատման հայտին:

Նախարարություն սակայն դրական եզրակացությունը տվել է իր կողմից ներկայացված փորձաքննական պահանջների պարտադիր կատարման պայմանով: Այդ պահանջներն են`

  1. Գառնիի կիրճի գրավչությունը պահպանելու եւ զբոսաշրջությանը չխոչընդոտելու, ինչպես նաեւ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի էկոհամակարգը եւ բնականոն զարգացումը չվնասելու համար /քանի որ ջրառը նախագծված է պահպանման գոտում/ որպես կարեւորագույն եւ առանձնահատուկ պայման, անհրաժեշտ է Ազատ գետում ապահովել բնապահպանական ելքի 850լ/վրկ սահմանված չափաքանակը` անկախ գետի ջրատվությունից եւ ոռոգման ջրատվությունից:
  2. Գառնիի կիրճում շինարարական աշխատանքներն անհրաժեշտ է իրականացնել շահագրգիռ կողմերի հետ համաձայնեցված ժամանակացույցին համապատասխան: Աշխատանքների ավարտից հետո անվերապահորեն վերականգնել տարածքները` բնական լանդշաֆտը բերելով նախնական տեսքի:
  3. Կառուցապատվող տարածքներում ՀՀ բույսերի կարմիր գրքում գրանցված բուսական տեսակի պոպուլիացիաների հայտնաբերման դեպքում անհրաժեշտ է առաջնորդվել ՀՀ կառավարության 31 հուլիսի 2014թվականի N 781-Ն որոշման պահանջներով /պահպանության միջոցառումներն իրականացվում են  տնտեսական գործունեություն իրականացնողի կողմից/:
  4. Մինչեւ գործունեության իրականացումն անհրաժեշտ է`

- սահմանված կարգով ձեռք բերել օտարվող հողատարածքների նկատմամբ համապատասխան հողհատկացման իրավական փաստաթղթերը /հողի նշանակության փոփոխություն/

- բոլոր ազդակիր համայնքների ղեկավարներից ստանալ համապատասխան համաձայնեցումներ` յուրաքանչյուր համայնքում շինարարական հրապարակների տեղադրման, բուսաշերտի ժամանակավոր պահեստավորման, շինարարական աղբի եւ թափոնների հեռացման վայրերի վերաբերյալ

- սահմանված կարգով ձեռք բերել համաձայնեցումներ հատվող /ջրամբարին պատկանող տարածքում/ եւ տնկվող ծառաթփուտային բուսականության վերաբերյալ

- Ազատ գետից ոռոգման ջրառ իրականացնելու համար ստանալ ջրօգտագործման թույլտվություն:

Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցումն իրականացվելու է Համաշխարհային բանկի կողմից ֆինանասավորվող «Ոռոգման համակարգի բարելավման ծրագրի» շրջանակներում, որը նպատակաուղղված է Արարատի մարզի «Արտաշատ» ՋՕԸ-ի ենթակայության տակ գտնվող 12 համայնքերում ոռոգման արդյունավետության բարձրացմանը` օգտագործելով Ազատ գետի ջուրը: Ծրագրով Քաղցրաշենի մեխանիկական ոռոգման համակարգը պետք է փոխարինվի ինքնահոսի եւ կխնայվի տարեկան ավելի քան 10 միլիոն կՎտժ էլեկտրաէներգիա:

Գառնիի գյուղապետարանում Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման նախագծի քննարկումն անցնում է լարված մթնոլորտում

Քաղցրաշենի ծրագրի փորձաքննության ժամանակ ԷկոԼուրի առաջարկությունները հաշվի կառնվեն

Ջրպետկոմի պատասխանը ԷկոԼուրի «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի» նախագծի վերաբերյալ հրապարակումներին

Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի նախագիծը հակաբնապահպանական եւ հակասոցիալական է

Գառնիի 200 բնակիչ ահազանգում է Խոսրովի արգելոցին, Քարերի սիմֆոնիային, Գառնիի ձորին եւ Գառնի գյուղին սպառնացող վտանգի մասին

Փետրվար 24, 2015 at 14:07


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր