

ԷկոԼուր
Մարտի 12-ին Խոսրովի արգելոցում ամպրոպից առաջացած հրդեհի արդյունքում այրվել է 5 հա տարածք: Բնությանը պատճառված վնասը հաշվարկվում է: Այս մասին ԷկոԼուրին հայտնեց ՀՀ բնապահպանության նախարարի մամուլի քարտուղար Թեհմինա Արզումանյանը:
Արգելոցում հրդեհը բռնկվել էր ժամը 22:00-ի սահմաններում: Արգելոցի 30 աշխատակցի ջանքերով երկու ժամ տևած աշխատանքների արդյունքում հաջողվել է մարել այն:
22:40 դեպքի վայր են ժամանել նաև ՄՃԿԿ, Արտաշատ և Մասիս քաղաքների օպերատիվ խմբերը և մեկ մարտական հաշվարկ, «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ից 3 աշխատակից և ՄՓՎ-ի ազատ հերթափոխից 9 հրշեջ-փրկարար: Հրդեհի մարման աշխատանքներին աջակցել են նաև հարակից համայնքների բնակիչները, ինչպես նաև Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի անդամները:
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, բարձր գնահատելով իրականացված օպերատիվ միջոցառումները, նշել է. «ՀՀ բնապահպանության նախարարությունը հրդեհաշիջման աշխատանքներին աջակցություն ցուցաբերելու համար խորին շնորհակալություն է հայտնում մասնակից բոլոր կազմակերպություններին և անհատ կամավորներին»:
Մարտ 13, 2015 at 18:05
