Գործադիր` Հայաստանում գայլերն ավելացել են, որովհետեւ գայլերի ոչնչացման համար պարգևատրում չի եղել

Գործադիր` Հայաստանում գայլերն ավելացել են, որովհետեւ գայլերի ոչնչացման համար պարգևատրում չի եղել

ԷկոԼուր

Գործադիրն ապրիլի 16-ին որոշեց սպանված գայլերի համար նախատեսված պարգեւավճարի չափն ավելացնել` 100 000 դրամից հասցնելով 123 346 դրամի: Մինչ այս որսորդները մեկ սպանված գայլի համար ստանում էին 76 000 դրամ 100 000 դրամի փոխարեն` 24 հազարը եկամտահարկ էր պահվում: Որոշման ընդունմամբ որսորդները կստանան 100 000 դրամ, իսկ 23 346 դրամը կհարկվի որպես եկամտահարկ:

Պարգեւավճարների չափաքանակի ավելացումն ապահովելու համար ՀՀ կառավարությունը ՀՀ բնապահպանության նախարարությանը կհատկացնի 24669.2 հազար դրամ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից: Գումարի չափի մեծացմանը զուգահեռ  խստացվել է պարգեւավճարների տրամադրման կարգը: Պարգեւավճար չի տրամադրվի, եթե գայլի մորթին ժամկետից ուշ ներկայացվի, որսորդը չունենա որսորդական վկայական, կամ այն ժամկետնանց լինի,  գայլը որսված լինի արգելված եղանակով` ձգօղակով, թունավորելով, պայթեցնելով եւ ոչ համայնքի սահմաններում եւ այլն:

Կառավարությունը գայլերի որսի նման խրախուսումը պայմանավորում է համայնքներին գայլերի հարձակումներից պաշտպանելու, Հայաստանում գայլերի թվաքանակի կարգավորման անհրաժեշտությամբ, իսկ գայլերի թվաքանակի աճը բացատրում հետեւյալ կերպ. «Վերջին երեսուն տարիների ընթացքում գայլերի ոչնչացման համար պարգևատրման մեխանիզմներ չեն կիրառվել, և այդ գործընթացի բացակայությունը  հանգեցրել է գայլերի թվաքանակի աճին: Այս հանգամանքը առաջ է բերել ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլ նաև բնապահպանական լուրջ խնդիրներ, ինչը, օրինակ,  վերջին տարիներին արձանագրվում  է «Խոսրովի անտառ» և «Շիկահող» պետական արգելոցներում մի շարք կենդանատեսակների, այդ թվում` ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակներին հասցված վնասով»:

Ապրիլ 17, 2015 at 14:19


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր