

ԷկոԼուր
ՀՀ բնապահպանության նախարարությունը «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի նկատմամբ նշանակել է 5,19 միլիոն դրամ գումարի վնասի վերականգնման ակտ:
Բնապահպանության նախարարության պաշտոնական կայքի համաձայն` ակտը կազմվել է շրջակա միջավայրի աղտոտման և տրված չափաքանակներից ավելի ջրային ռեսուրսների օգտագործման համար:
ՀՀ բնապահպանության նախարարության տեսչության կողմից «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ում իրականացրած լայնածավալ ստուգումների արդյունքում արձանագրվել են նաեւ բնապահպանական օրենսդրության մի շարք խախտումներ, ինչի համար գլխավոր տնօրենը ենթարկվել է վարչական տուգանքի:
Ընկերությանը տրվել է սեղմ ժամկետում շրջակա միջավայրի աղտոտման կանխարգելման բնապահպանական միջոցառումների ծրագրի մշակման հանձնարարական:
ԷկոԼուրը ներկայացնում է 2010 եւ 2014թթ. ընթացքում արված Ախթալա գետի լուսանկարները, որտեղ երեւում է, որ 2014թ-ին Ախթալա գետում, որի ջուրն օգտագործում է «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն, ջուր չկա:
![]() |
|
Ապրիլ 30, 2015 at 13:40

