

ԷկոԼուր
Օրերս ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի հետ զրույցում լրագրողները հետաքրքրվեցին, թե որքանով են համատեղելի Հայաստանում էկոտուրիզմը և հանքարդյունաբերությունը: Հարցը մասնավորապես առնչվում էր առողջարանային տուրիստական քաղաք Ջերմուկ քաղաքին, որից 10 կմ հեռավորության վրա շահագործվելու է Ամուլսարի ոսկու հանքավայրը:
Ի պատասխան նախարար Արամայիս Գրիգորյանը ասաց. «Մենք չենք կարող անտեսել և ասել՝ գիտեք, այս տարածքը մեզ համար առանձնահատուկ էկոտուրիզմի տարածք է, և այս տարածքում մենք որևէ հանքի շահագործում չպետք է իրականացնենք: Մենք հանքի շահագործում իրականացրել ենք և իրականացնում ենք այս պահին: Եթե հանք շահագործողները հստակ իրականացնեն այն, ինչ-որ ներկայացված է իրենց նախագծերում, մենք որևիցե խնդիր չենք ունենա»:
Հունիս 09, 2015 at 17:05
