

ԷկոԼուր
ՀՀ բնապահպանության նախարարոթյունը ծրագիր է ներկայացրել ՀՀ կառավարություն ռեկուլտիվացնելու 4 պոչամբար եւ լքված ոչ մետաղական հանքեր: Այս մասին ԷկոԼուրին ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը:
«Մենք ունենք որոշակի հանքեր, որոնք արդեն չունեն տերեր, և տասնյակ տարիներ դրանք վնաս են պատճառում շրջակա միջավայրին: Օրենքը պարտադրում է, որ յուրաքանչյուր հանք շահագործող ինքը դրամագլխի գումարներ վճարի, և հետագայում այդ գումարներով իրականացվեն իր հանքի ռեկուլտիվացիոն աշխատանքները: Քանի որ եղել են մասնավոր ընկերություններ, որոնք այսօր արդեն չեն աշխատում, և մենք իրավունք չունենք այլ հանքերի դրամագլխի գումարները օգտագործել տվյալ հանքերի ռեկուլտիվացիոն աշխատանքների համար, մենք ներկայացրել ենք նախագիծ կառավարությանը, որպեսզի թույլտվություն տան համապատասխան վճարումներից օգտագործել պիլոտային ծրագրեր իրականացնելու և նմանատիպ չօգտագործվող հանքերը փակելու համար», - ասաց նախարար Արամայիս Գրիգորյանը:
Հունիս 10, 2015 at 16:22
