

ԷկոԼուր
«Թալինի տարածքը ամենավատ տարածքն է: Ջրամբարների վիճակը, սելավատարների վիճակը անմխիթար է, 54 թվականին են կառուցել այդ սելավատարները, հիմա արդեն քանդվել են», - ասաց «Թալին» ՋՕԸ-ի գործադիր տնօրեն Սերգեյ Կրպեյանը հունիսի 12-ին Դիլիջան քաղաքում անցկացված քննարկման ժամանակ:
«Ջուրը կա, բայց չենք կարողանում տեղ հասցնել, ջրում են մեկ կամ երկու անգամ ու փողերն էլ չի հավաքվում», - նշեց Սերգեյ Կրպեյանը:
Նրա խոսքով՝ հատկապես վատ է Ներքին Բազմաբերդ, Աշնակ, Մաստարա համայնքերի, Թալին քաղաքի վիճակը:
«Խնդիրը լուծելու համար հարկավոր է վերանորոգել սելավատարները», - ասաց «Թալին» ՋՕԸ-ի գործադիր տնօրենը՝ նշելով, որ ջրօգտագործող ընկերությանը հարկավոր է ֆինանսավորում:
Հունիս 17, 2015 at 13:00
