ՀՀ կառավարությունը մտադիր է ռեկուլտիվացնել 100-ից ավելի ապօրինի շահագործված հանքավայրեր

ՀՀ կառավարությունը մտադիր է ռեկուլտիվացնել 100-ից  ավելի ապօրինի շահագործված հանքավայրեր

ԷկոԼուր

ՀՀ կառավարությունը մտադիր է ռեկուլտիվացնել 100-ից  ավելի ապօրինի շահագործված կամ լքված հանքավայրեր:  Ֆինանսական նախադրյալներ ստեղծելու համար սույն թվականի  հուլիսի 2-ին գործադիրը հավանության արժանացրեց «Ընդերքի մասին օրենսգրքում  լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:

ՀՀ Ազգային ժողովի կողմից օրինագծի հաստատման դեպքում ՀՀ բնապահպանության նախարարությունը հնարավորություն կունենա օգտագործել կենտրոնական գանձապետարանում օգտակար հանածո արդյունահանողների կողմից կատարվող հատկացումների հաշվին uտեղծված Բնության եւ շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի  900 միլիոն դրամ գումարի որոշակի մասը լքված եւ ապօրինի շահագործված հանքավայրերի ռեկուլտիվացման համար:  2005թ-ից սկսած այդ դրամագլխի գումարները չեն օգտագործվում:

Հուլիս 08, 2015 at 11:48


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր