ՀՀ կառավարությունը որոշեց գնահատել, թե որքանով է հանքարդյունաբերությունը ազդում մարդու առողջության վրա

ՀՀ կառավարությունը որոշեց գնահատել, թե որքանով է հանքարդյունաբերությունը ազդում մարդու առողջության վրա

ԷկոԼուր

ՀՀ կառավարությունը որոշեց գնահատել, թե որքանով է շրջակա միջավայրի աղտոտվածությունը` հատկապես հանքարդյունաբերությունը, ազդում մարդու առողջության վրա: Հուլիսի 8-ին գործադիրը հաստատեց ՀՀ շրջակա միջավայրի աղտոտվածության բարձր մակարդակ ունեցող (մասնավորապես հանքավայրերին հարող) տարածքներում մշտադիտարկման կարգը: Մշտադիտարկման միջոցով գնահատվելու են բնակչության առողջության վրա միջավայրի բացասական ազդեցության ռիսկերը:

Մասնավորապես հանքավայրերի հարող տարածքներում  ուսումնասիրվելու է հողի, օդի, ջրի աղտոտվածությունը, ճառագայթային աղտոտվածություն եւ այլն:  

ՀՀ բնապահպանության նախարարությունը համայնքների բնակչության անվտանգության ու առողջության ապահովման նպատակով պետք ՀՀ առողջապահության նախարարությանը տեղեկատվություն տրամադրի լեռնահատկացման և զգալի ազդեցության գոտիներ սահմանների, պոչամբարների տեխնիկական վիճակի, պոչանքային տնտեսության օբյեկտներից արտահոսքերի և հողերի աղտոտվածության, մակերևութային և ստորգետնյա ջրերի քիմիական կազմի վրա հանքարդյունաբերության ազդեցության մասին:

Որոշման ընդունմամբ ՀՀ բնապահպանության, տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների, առողջապահության նախարարությունները, ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն պետք է համագործակցեն` միմյանց փոխանցելով  իրենց մշտադիտարկումների արդյունքները: Իսկ ՀՀ առողջապահության նախարարությունը բնակչության առողջության վրա շրջակա միջավայրի գործոնների բացասական սուր ազդեցության մասին արձանագրած փաստերի վերաբերյալ 24 ժամվա ընթացքում իրազեկելու է շրջակա միջավայրի աղտոտվածության մշտադիտարկում իրականացնող լիազոր մարմիններին` համատեղ միջացառումների իրականացման նպատակով:

Հուլիս 08, 2015 at 18:36


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր