Բնապահպանական խախտումների դիմաց պետբյուջե է մուտքագրվել 1.24 միլիոն դրամ

Բնապահպանական խախտումների դիմաց պետբյուջե է մուտքագրվել 1.24 միլիոն դրամ

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 10–14.08.2015թթ. ժամանակահատվածում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 530.0 հազար դրամ  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 8 որոշում և հաշվարկվել է 165.0հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:      

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել  1.24 միլիոն դրամ:  Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մասնավորապես`

Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ     

Շիրակի տարածքային բաժնի հայտնաբերած առանց անթափանց ծածկոցի սորուն նյութ տեղափոխելու համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազար դրամի վարչական տուգանքի  որոշում:

Հողերի պահպանության ոլորտ

Տավուշի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազար դրամի վարչական տուգանքի  որոշում:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար  

Գեղարքունիքի  տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազար դրամի  վարչական տուգանքի  որոշում:

Շիրակի  տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազար դրամի  վարչական տուգանքի  որոշում:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում 

Արագածոտնի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազար դրամի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 90.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտումների համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0հազար դրամի վարչական տուգանքի  2 որոշում և հաշվարկվել է 75.0հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ապօրինի որս

Արմավիրի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված որսի կանոնների խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազար դրամի վարչական տուգանքի  որոշում:

Օգոստոս 17, 2015 at 12:30


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր