ՀՀ բնապահպանության նախարարը Գերմանիայի բնության պահպանության միության ղեկավարության հետ քննարկել է նոր ԲՀՊՏ-ների ստեղծման հարցը

ՀՀ բնապահպանության նախարարը  Գերմանիայի բնության պահպանության միության ղեկավարության հետ քննարկել է նոր ԲՀՊՏ-ների ստեղծման հարցը

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային  Հանրապետություն: Աշխատանքային այցի առաջին օրը նախարար Արամայիս Գրիգորյանը Բեռլինում հանդիպել է Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) նախագահ Օլաֆ Չիմփքեյի և  գործադիր տնօրեն Լեյֆ Միլլերի հետ:

Հանդիպմանը կողմերը քննարկել են Հայաստանի հարուստ կենսաբազմազանության պահպանման համատեքստում Էկոհամակարգերի ուսումնասիրությանը, բնության հատուկ պահպանվող նոր տարածքների (ԲՀՊՏ) նախագծման ու ստեղծմանը, առկա պահպանվող տարածքներին աջակցություն ցուցաբերելուն և  էկոտուրիզմի զարգացմանն առնչվող  հարցեր:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել սերտորեն համագործակցել կլիմայի փոփոխության մեղմման միջոցառումների շրջանակում:  Քննարկել են նաև Էկոկրթության ոլորտում փորձի փոխանակման հարցեր:

Կողմերը բարձր են գնահատել ՀՀ բնապահպանության նախարարության և Գերմանիայի բնության պահպանության միության համագործակցության ներկա մակարդակը և կարևորել դրանց հետագա զարգացումն ու խորացումը:

Այս մասին հայտնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Սեպտեմբեր 08, 2015 at 11:51


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր