

ԷկոԼուր
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 05–09.10.2015թթ. ժամանակահատվածում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 480,0հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 6 որոշում և հաշվարկվել է 269.45 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 450.0 հազար դրամ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման և հատուկ պահպանվող տարածքների պահպանության ռեժիմի խախտման 2 գործերի քննության արդյունքում 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 130.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 78.2 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման համար ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 11.25 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Հարուցվել է վարչական վարույթ:
Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Տավուշի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում:
Փայտանյութի ապօրինի տեղափոխում
Անտառների և կենսաբազմազանության վերահսկողության բաժնի կողմից հայտնաբերված խախտման արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 180.0 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:
Ապօրինի որս
Երևանի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է տիրազուրկ 14.0կգ /25հատ/ «սիգ» տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է Երևանի լսողական խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոց:
Հոկտեմբեր 13, 2015 at 16:15
