Բնապահպանական տեսչության պատժամիջոցների արդյունքում ՀՀ պետբյուջե է մուտքագրվել 1.3 միլիոն դրամ

Բնապահպանական տեսչության պատժամիջոցների արդյունքում ՀՀ պետբյուջե է մուտքագրվել 1.3 միլիոն դրամ

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 19–23.10.2015թթ. ժամանակահատվածում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 650.0 հազար դրամ  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 12 որոշում և հաշվարկվել է 312.0 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից  հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.3միլիոն դրամ:

Այս մասին հայտնում է ՀՀ բնապահպանության նախարարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մասնավորապես` 

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ 

Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 4 գործի քննության արդյունքում 4 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 252.0 հազար դրամ ընդհանուր  գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:                                   

Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Երևանի տարածքային բաժնի կողմից 5 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 250.0 հազար դրամ ընդհանուր գումարի  վարչական տուգանքի 5 որոշում:

Շիրակի տարածքային բաժնի կողմից 2 տնտեսվարողների նկատմամբ կայացվել է 100.0 հազար դրամ ընդհանուր գումարի  վարչական տուգանքի 2 որոշում:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում

Արագածոտնի տարածքային բաժնի իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազար դրամ վարչական տուգանքի որոշում և և հաշվարկվել է 60.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:                            

Ապօրինի որս

Երևանի տարածքային բաժնի  կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է տիրազուրկ 42.5կգ /104հատ/ «սիգ» տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է Երևանի լսողական խանգարումներ ունեցող երեխաների, Երևանի Ն.Տիգրանյանի անվան տեսողական խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոցներ, Նորքի-տուն ինտերնատ ՊՈԱԿ և Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն ՊՈԱԿ:  

Շիրակի տարածքային բաժնի   կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավված տիրազուրկ 2.5կգ կենդանի խեցգետինը  բաց է թողնվել ջրամբար: Առգրավվել է  նաև 9 հատ տիրազուրկ խեցգետնորսիչ:

Հոկտեմբեր 27, 2015 at 13:58


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր