Հանքարդյունաբերության ոլորտի վերահսկողությունն աստիճանաբար կենտրոնացվում է կառավարության աշխատակազմում

Հանքարդյունաբերության ոլորտի վերահսկողությունն աստիճանաբար կենտրոնացվում է կառավարության աշխատակազմում

ԷկոԼուր

Հանքարդյունաբերության ոլորտի վերահսկողությունն աստիճանաբար կենտրոնացվում է կառավարության աշխատակազմում: Վերջին անգամ հանքարդյունաբերության հետ կապված ստուգումներ ՀՀ բնապահպանության նախարարությունն իրականացրել է այս ամռանը, մինչ ՀՀ կառավարությունը հուլիսի 30-ի նիստի ժամանակ որոշեց կասեցնել տեսչական ստուգումները N 839-Ա որոշումով և ուժը կորցրած ճանաչեց 2009 թ. մայիսի 29-ի «Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» N 594-Ա որոշումը:

Ի պատասխան բնապահպանության նախարարի 2015 թ. ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ԷկոԼուրի հարցի՝ ինչի հետ էր կապված կառավարության նման որոշումը, նախարարը պատասխանեց. «Տեսչական ֆունկցիաների հետ կապված բարելավման աշխատանքներ են իրականացվում և ներկայացվում են առաջարկություններ: Ելնելով դրանից՝ որոշում կայացվեց, որպեսզի ստուգումները դադարեցվեն, հստակեցվի գործունեությունը, ներկայացվի հստակ առաջարկություն, այնուհետև կլինեն հանձնարարականներ: Կարծում եմ, որ մինչև տարեվերջ դա ուժի մեջ է լինելու: Հաջորդ տարվանից հստակ կերևա՝ կշարունակենք, թե չենք շարունակի ստուգման աշխատանքները»:

Նշենք, որ ներկայումս թափ է առնում «Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնություն» (EITI) գործընթացը, որը նախաձեռնել են Համաշխարհային բանկը և ՀՀ կառավարությունը: Թափանցիկությունը վերաբերում է ֆինանսական միջոցներին և ընկալվում է որպես եկամուտների և ծախսերի թափանցիկություն: Նախաձեռնության շրջանակներում կստեղծվի աշխատանքային խումբ: Արդեն հայտնի է ղեկավարի անունը՝ Դավիթ Հարությունյան` ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարը: 

Դեկտեմբեր 25, 2015 at 12:47


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր