ՍԵՎԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՄՈՏ

ՍԵՎԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՄՈՏ

ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Սույն թվականի մարտի 12-ին ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել «Սևան» ազգային պարկում, ինչի ժամանակ քննարկվել են.

• 2009թ Սևանա լճի ափամերձ ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքները

• Բնափայտի մթերման և զոհված ազատամարտիկների ընտանիքներին վառելափայտի տրամադրման աշխատանքները

• 2010թ Սևանա լճի ափամերձ ջրածածկ անտառտնկարկների մաքրման նախապատրաստական աշխատանքները

• Սևանա լճի պահպանության աշխատանքները:

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները` նախարարը տվել է մի շարք հանձնարարականներ.

• Հաշվի առնելով 2009թ մաքրման աշխատանքներում հայտնաբերված թերությունները` 2010թ Սևանա լճի ափամերձ տարածքների մաքրման աշխատանքների գնումների գործընթացը կազմակերպել օպերատիվ և պատշաճ ձևով` հատուկ ուշադրություն դարձնելով մաքրման աշխատանքների արդյունավետության բարձրացմանը հատկապես ջրածածկ տարածքներում

• 2010թ անտառտնկարկների մաքրման աշխատանքների արդյունքում գոյացած բնափայտի մթերման և զոհված ազատամարտիկների ընտանիքներին վառելափայտի տրամադրման գործընթացի համար մշակել մեխանիզմներ, որոնք կապահովվեն աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպումը

• Առավելագույնս խստացնել Սևանա լճի պահպանության հարցը և միջոցներ ձեռնարկել ապօրինի ձկնագողության դեմ

• Խստորեն հետևել «Սևան» ԱՊ ՊՈԱԿ-ի տարածքում հողամասերի մասին կնքած պայմանագրերը ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու, անհրաժեշտության դեպքում, ապօրինի կնքված պայմանագրերը անվավեր ճանաչելու գործընթացին:

Մարտ 16, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր